Հեղափոխական քայլ, որը մեր երկրի առջև բացելու է նոր հեռանկարներ. Տեղեկատվական ոլորտի մասնագետներն այսպես են բնորոշում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և շվեդական «Օմնիա Թեք» ընկերության՝ Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախագիծը: Ինչպես արդեն հայտարարվել է, կողմերն առաջիկա 2 տարում նախատեսում են ավելի քան 2 միլիարդ դոլար ներդրում կատարել: Նախագծի համաձայն՝ ապրիլից կսկսվի կրիպտոարժույթի համատեղ արտադրությունը: Բացի այդ, բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա կստեղծվեն նոր ծրագրեր՝ Հայաստանը դարձնելով ֆինանսական տեխնոլոգիաների հարթակ:
Կրիպտոարժույթի արտադրություն՝ «Օմնիա Թեք»-ի հետ համատեղ
