«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացրել է հերթական խոշորածավալ նախաձեռնությունը: Ուշադրության առանցքում կրկին եղել են հասարակության խոցելի խմբերն ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքները: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հայտնել է, որ վերջին օրերին անձամբ Գագիկ Ծառուկյանին նամակով դիմել են հարյուրավոր քաղաքացիներ: Որոշում է կայացվել ընդառաջելու բոլորի խնդրանքներին:
Բարեգործական հիմնադրամը օգնել է հարյուրավոր կարիքավորների
