Հազարավոր նոր աշխատատեղեր, տնտեսության միանգամից մի քանի ճյուղերի զարգացում. «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ միաժամանակ մի քանի մեծամասշտաբ ծրագիր է իրականացնում: Դրանցից մեկն արդյունաբերական խոշոր քաղաքի հիմնումն է: Ավելի քան 75 միլիոն դոլարի ներդրման շնորհիվ 5 տարվա ընթացքում կկառուցվի 10-13 գործարան, կստեղծվի մոտ 5000 աշխատատեղ: Առաջին գործարանի բացումը նախատեսված է 2 ամիս անց: Նույն ժամանակահատվածում տեղի կունենա նաև արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող «Մուլտի Սոլար» գործարանի բացումը: Խոշորածավալ ներդրումներ են կատարվել նաև կրիպտովալյուտայի և ոսկու արտադրության ոլորտներում: Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ շինարարարական աշխատանքների ընթացքին հետևել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Իրականացվում է մի քանի ներդրումային խոշորածավալ նախագիծ
