Այսուհետև Հայաստանի մարզերում նույնպես հայ բազկամարտիկները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխան մարզագույքով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Բազկամարտի Հայաստանի ֆեդերացիային տրամադրել է միջազգային չափանիշներին համապատասխան մրցասեղաններ, որոնք հնարավորություն կտան լավագույնս նախապատրաստվել առաջիկա կարևորագույն ստուգատեսներին:
Միջազգային չափանիշների մրցասեղաններ՝ Բազկամարտի ֆեդերացիային
