Վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել հազարավոր կանայք

                     

Մայրության և գեղեցկության տոնի առիթով, ավանդույթի համաձայն, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հիշարժան անակնկալների մի ամբողջ շարք է մատուցել մեր երկրի տասնյակ հազարավոր կանանց: Տասնյակ մեքենաներ ուղեւորվել են մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր շրջաններ՝ տոնական շունչ սփռելով մեր երկրի տարբեր անկյուններում: Կանանց միջազգային տոնի առիթով Գագիկ Ծառուկյանի անունից քնքշաբույր վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել բոլոր կանայք: