Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ձևավորված բարի ավանդույթի համաձայն կանանց միջազգային տոնի կապակցությամբ հաճելի անակնկալներ է նախապատրաստել ամբողջ հանրապետության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով Կոտայքի մարզն ու հատկապես Աբովյան քաղաքը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տոնական անակնկալներն այստեղ սկսել են մատուցվել դեռևս երեկվանից: Աբովյան քաղաքի բոլոր ուսումնական և բժշկական հաստատություններում աշխատող կանայք և աղջիկները ծաղիկներ են նվեր ստացել: Գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ ամեն տարի անցկացվող նախաձեռնության հիմնական նպատակն է ևս մեկ անգամ արժևորել հայ կնոջն ու նրա դերը և գեղեցկացնել ու հիշարժան դարձենլ ամենագեղեցիկ տոներից մեկը՝ մարտի 8-ը:
Մարտի 8-ի անակնկալները սկսել են մատուցվել դեռևս երեկվանից
