Արդեն մեկ տարի ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան ամբողջովին անցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հոգածության ներքո: Հայրենական սպորտի ղեկավարը ամենօրյա հետևողականությամբ ուշադրության կենտրոնում է պահում հայկական ըմբշամարտին վերաբերող յուրաքանչյուր հարց: Գագիկ Ծառուկյանը հաճախակի հանդիպում է նաև ըմբիշների ու մարզչական կազմի հետ: Հերթական հանդիպման քննարկման հիմնական թեման 2018 թվականի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներն էին:
Հայկական ըմբշամարտն ուշադրության կենտրոնում է
