Ալբանիայի հավաքականի նկատմամբ երեկ տպավորիչ հաղթանակ տոնած հայ բասկետբոլիստներին այսօր հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է մեր մարզիկներին՝ նշելով, որ նրանց հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացնում հայ ժողովրդի շրջանում: ՀԱՕԿ նախագահի հետ հանդիպելուց հետո հայ բասկետբոլիստները շրջել են Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատում, ծանոթացել հայկական կոնյակագործության ավանդույթներին:
Հանդիպում Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամների հետ
