Հայաստանի նկարիչների միությունում բացվել է սփյուռքահայ գեղանկարիչ Ջիհանի` Միքայել Ջիհանյանի, նկարների ցուցահանդեսը: 85–ամյա հայ նկարչի Վերածնունդ խորագրով Հայաստանում անդրանիկ ցուցահանդեսի գլխավոր հովանավորը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն է: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև փետրվարի 11-ը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի նախագահ Անահիտ Ծառուկյանը, գեղանկարիչներ, արվեստագետներ, երաժիշտներ և բարձրաճաշակ արվեստը գնահատող մարդիկ:
Կայացավ սփյուռքահայ գեղանկարիչ Ջիհանիի ցուցահանդեսը
