Լինել բոլոր այն արվեստագետների կողքին, որոնք ունեն աջակցության կարիք. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մեկ օրում մշակութային 2 ծրագիր է ֆինանսավորել: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Հայկ Տիգրանյանն արդեն երկրորդ անգամ հիմնադրամի հովանավորությամբ Գերմանիայում կներկայացնի հայ օպերային արվեստը: Իսկ տաղանդաշատ ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը Չեխիայում կմասնակցի «Պրահյան աստղաբույլ» մրցույթ փառատոնին: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հանդիպել է Հայկ Տիգրանյանի և Լուսինե Սարգսյանի հետ, անձամբ հայտնելով նրանց աջակցելու՝ հիմնադրամի պատրաստակամությունը:
Հիմնադրամը մեկ օրում մշակութային 2 ծրագիր է ֆինանսավորել
