Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մեծ Մասրիկ գյուղի ավելի քան 400 երեխայի Ձմեռ պապից ու ձյունանուշից նվեր ստանալու երազանքը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ իրականություն է դարձել: Նրանց դիմումը հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին, անպատասխան չմնաց և սպասել չտվեց: ՀԻմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոզա Ծառուկյանի շնորհիվ՝ հեքիաթային սիրված հերոսները հիշարժան և անմոռանալի են դարձրել գյուղի փոքր բնակիչների օրը:
Բարեգործական հիմնադրամն իրականացրեց Մեծ Մասրիկի երեխաների երազանքը
