Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Խուլերի մշակույթի և սպորտի մարզապալատում կայացել է հայկական բազկամարտի հիմնադիր ու երախտավոր Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ավանդական հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցել են աննախադեպ թվով մոտ 500 մարզիկներ: Մրցաշարին անձամբ ներկա է եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այս մարզաձևում լուրջ հաջողություններ է գրանցել՝ դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Տեղի է ունեցել բազկամարտի ավանդական հուշամրցաշարը
