Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը մեծ շուքով տոնել է հիմնադրման 50-րդ տարեդարձը: Հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Տոնի կապակցությամբ ԲՀԿ առաջնորդը դրամական խոշոր պարգևի է արժանացրել դպրոցում 50-ամյա գործունեություն ծավալած մանկավարժներին: Կրթօջախի զարգացման գործում ունեցած նշանակալից ավանդի համար Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևների է արժանացել նաև 40-ից ավելի մանկավարժ:
Աբովյանի թիվ 2 դպրոցի մանկավարժները դրամական խոշոր պարգևների արժանացան
