Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահԳագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Բելգիայի Թագավորությունում: Բրյուսելում Գագիկ Ծառուկյանը առաջինն այցելել է Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցի, որտեղ հանդիպել է բելգիահայ համայնքիներկայացուցիչների հետ: Այնուհետև Եվրոական խորհրդարանում մեկնարկել են քաղաքական հանդիպումները: ԲՀԿպատվիրակությանը նախ ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերի և համագործակցության ընդլայնմանհանձնակատար Յոհաննես Հանը: Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ պատգամավորները Եվրախորհրդարանի նիստերիգլխավոր դահլիճում մասնակցել են Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության նիստին, որի ընթացքում ԲՀԿառաջնորդը ծավալուն ելույթ է ունեցել: Դրան հաջորդել են Եվրոպական խորհրդարանի մեկ տասնյակից ավելի բարձրաստիճանպաշտոնյաների հետ հանդիպումները:
Բրյուսելում Գ. Ծառուկյանը բազմաթիվ քաղաքական հանդիպումներ է ունեցել
