Օրեր շարունակ Արցախում հնչել է հայակական ավանդական երգ ու պար: Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվել է Գութան ազգագրական երգի-պարի փառատոնը: Միջոցառումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային երգն ու պարը և ճանաչելի դարձնել սերունդներին: Գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել Վերածննդի հրապարակում, որտեղ ժամեր շարունակ ելույթ են ունեցել լավագույն ազգագրական խմբերը: Նրանք իրենց կատարումներով, թատերականացված ծիսական դրվագներով ներկայացրել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը:
Արցախում երկրորդ անգամ անցկացվել է «Գութան» փառատոնը
