Ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապն ու նպաստել հայ ինքնության պահպանմանը. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, արդեն 2 տարի անընդմեջ, բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Նախորդ տարի հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: 18 հոգուց բաղկացած լիբանանահայ ուսանողների 2-րդ խումբն արդեն Հայաստանում է: ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել երիտասարդների հետ՝ տեղեկացնելով, որ հիմնադրամը փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձը: