Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքները համալրվել են նոր խաղահրապարակներով: Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Մեղրիում կառուցվել է առաջին մանկական խաղահրապարակը: Այսուհետեւ Մեղրիի բնակիչները ստիպված չեն լինի իրենց երեխաներին ուրախություն պատճառելու համար տանել հարակից համայնքներ: Գագիկ Ծառուկյանի ուշադրությունից չի վրիպել ավելի քան 40 հազար բնակչություն ունեցող Կապանը: Այստեղ կառուցվել է միանգամից մանկական 4 խաղահրապարակ: