Ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես հայ բասկետբոլիստները բազում հաղթական պահեր պարգևեցին հայ մարզասերին: Դեռևս հուլիսին մեկ օրում մեր պատանեկան հավաքականները նվաճեցին երկու չեմպիոնական տիտղոս: Այնուհետև հայկական բասկետբոլի հաղթարշավը շարունակեց մեծահասակների ազգային ընտրանին, որն աշխարհի առաջնության խմբային փուլում ահ ու սարսափ էր դարձել ուժեղ հավաքականների համար: Այսօր Օլիմպավան կատարած այցի ժամանակ հայկական բասկետբոլի մարզչական շտաբի և ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հետ հանդիպում է ունեցել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ միշտ պատրաստ է աջակցել ու սատարել նրանց:
Հանդիպում հայկական բասկետբոլի մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ
