Այսօր Փարիզից Երևան են ժամանել մեր փառապանծ ըմբիշները՝ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Աշխարհի չեմպիոններին Զվարթնոց օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուների հոծ բազմություն:
Երևան ժամանեցին մեր փառապանծ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը
