Միացյալ Թագավորության Խորհրդարանի Լորդերի պալատի և տրանսպորտի նախարար, լորդ Մարտին Քալանանի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվել է Լոնդոնում: ԲՀԿ առաջնորդը նախ հանդիպում է ունեցել բրիտանահայ համայնքի հետ, ապա այցելել է Միացյալ Թագավորության խորհրդարանի լորդերի պալատ, որտեղ նրան առաջինն ընդունել է լորդ Մարտին Կալանանը: Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր պատգամավորների, լորդերի, բարոնուհիներ և բարձաստիճան այլ պաշտոնյաների հետ: