Կյանքի նոր փուլ տանող առաջին քայլերը՝ խրախուսական նվերներով ու բարեմաղթանքներով. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, շարունակելով տարիների ավանդույթը, դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ հաճելի ու միաժամանակ արդեն սպասված անակնկալներ է նախատեսել Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Նոր Հաճն քաղաքների, նաև 4 տասնյակից ավելի հարակից գյուղերի 1000-ից ավելի շրջանավարտների համար:
Դրամական պարգև, ծաղիկներ ու ոգևորող խոսքեր. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները շրջանավարտներին են հանձնել նվերներն ու փոխանցել Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը. մշտապես բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը, դառնալ պիտանի մարդ ու արժանի քաղաքացի: Հարազատ կրթօջախին հրաժեշտ տվող երիտասարդները վստահեցրել են՝ գիտելիքները, որ սերտել են դպրոցում, ի նպաստ հայրենի երկրի են ծառայեցնելու՝ արդարացնելով թե՛ մշտապես իրենց կողքին գտնվող բարերարի, և թե՛ սիրելի մանկավարժների ակնկալիքները: Շրջանավարտների խոսքով՝ նախաձեռնությունը հերթական անգամ վկայում է, որ հանրապետության հատկապես Կոտայքի մարզը Գագիկ Ծառուկյանի ամենօրյա հոգածության ներքո է: