Օլիմպավանն ապահոված է նաև ճիշտ սնվելու բոլոր պայմաններով

Ընդամենը մի քանի օր անց Օլիմպիական ավանը կընդունի իր առաջին հյուրերին: Հայաստանի  գլխավոր մարզական  կառույցում առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն ըմբիշները: Օլիմպավանում մարզիկներին ընդունելուց առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը  մարզաշխարհի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել օլիմպիական ավանում, ծանոթացել ճաշարանի պայմաններին,  նաև անձամբ փորձել առաջարկվող ճաշատեսակները: