Նոր կյանք՝ նոր բնակարաններում. Մայրության և գեղեցկության տոնը յուրովին է նշանավորվել Հանրապետության երկրորդ քաղաքում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհդի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ նոր և բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ է նվիրել տնակներում ապրող բոլոր այն ընտանիքներին, որտեղ առաջիկայում նոր երեխա է լույս աշխարհ գալու: Գաղափարը ծնվել է ամիսներ առաջ, սակայն ինչպես տեղեկացրել է Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծրագրի մասին հայտարարվել է ընտրություններից հետո միայն: Բնակարանների բանալիները Ռոզա Ծառուկյանը երեկ անձամբ է հանձնել գյումրեցի ընտանիքներին: Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի Գյումրի քաղաքի հանդեպ՝ պատահական չհամարելով, որ հիմնադրամը հերթական խոշորածավալ ծրագիրն է այնտեղ իրականացնում: Չթաքցելով հուզմունքը՝ բնակարանների նոր տերերը շնորհակալություն են հայտնել անսպասելի անկանկալի համար՝ խոստովանելով, որ իրենց ամենանվիրական երազանքը վերջապես կյանքի է կոչվել:
Անակնկալ Գյումրիիում տնակներում ապրող մայրանալ պատրաստվողներին
