Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարքը խաղողի բերք մշակող գյուղացիների հետ: Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպմանը հաջորդել է այցելությունը դեպի Արարատի մարզ: Գագիկ Ծառուկյանը լսել է գյուղացիների բոլոր հարցերն ու լուծում տվել նրանց մտահոգող բազմաթիվ խնդիրների: Նա հայտնել է, որ խաղողագործներին ցուցաբերվող համակողմանի աջակցությունը սպասեցնել չի տալիս նաև այս անգամ:
Հանդիպումների շարք` խաղողի բերք մշակող գյուղացիների հետ
