«Ըստ էության, գործող ընտրական օրենսգիրքը շատ վատ փաստաթուղթ է բոլոր առումներով: Այն թշնամություն հրահրող ու թշնամություն սերմանող է». Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի 4-րդ համարի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:
SLAQ.am-ի լրագրողի դիտարկմանը, թե Եղեգնաձորում Գագիկ Ծառուկյանը պատասխանելով հնչեցված հարցին՝ ով կլինի ՀՀ վարչապետ, եթե 50+1% լինի, կամ արդյոք ինքը ցանկանում է լինել վարչապետ, նշել էր, որ մոտ 3-4 ամիս ինքը կդնի կարգ ու կանոն, ապա նոր կունենանք վարչապետ, Բոստանջյանը նշեց, որ բոլոր դեպքերում՝ որպես վարչապետ, մեր երկրի համար նա կարևորագույն պաշտոնատար անձ է, այս պահին ցանկացած առումով տեսնում է միայն Գագիկ Ծառուկյանին, սակայն դա իր սուբեկտիվ կարծիքն է:
«Ինքը՝ Ծառուկյանը, միգուցե հարմար չգտնի լինել վարչապետ»,-եզրափակեց պատգամավորի թեկնածու Վ. Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում նախընտրական հանդիպումից հետո, լրագրողները մի քան հարց ուղղեցին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հաղթանակի դեպքում դուք կլինե՞ք վարչապետ` հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.«Իմ նպատակը պաշտոնը չի: Եթե նորմալ մարդ տեսանք` կանի, չէ, ես կանեմ համապատասխան կարճ ժամանակով, երկու ամիս-երեք ամիս»:
slaq.am