Արդեն երկրորդ անգամ մեծ էկրանին ցուցադրվել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ պատրաստված, ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել ու հանդիսատեսի դատին է հանձվել բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, երկրորդ անգամ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը: Հայաստանի փոքրիկ երգիչների Շվեյցարիայում կատարած համերգային շրջագայության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Ջավահիր Ծառուկյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանը ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և օտարերկրացի հյուրեր ու արվեստագետներ: