«Դա ակնկալում են տասնյակ հազարավոր մարդիկ». Տիգրան Ուրիխանյան

Ուզում եմ հուսալ, որ եռյակ-դաշինքն ընդդիմադիր դաշտում դրական փոփոխություններ կբերի»,-անդրադառնալով ՔԲ, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ստեղծած ընդդիմադիր դաշինքին, խորհրդարանում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Միշտ կողմնակից եմ եղել ընդդիմության միավորմանը, բայց, ցավոք, դա շատ դեպքերում արհեստականորեն չլինող հարց է: Հետեւաբար, ինձ համար տհաճ է ընդդիմության մեջ մրցակցության մասին խոսելը: Ամեն դեպքում, ընդդիմադիր դաշտում ինչ ուժեր էլ լինեն, միմյանց հանդեպ պետք է «լոյալություն» պահեն: Եթե դա չի արվում, դրանից շատ մեծ արհեստականության հոտ է տարածվում»,-նշեց Տիգրան Ուրիխանյանը: Մեկնաբանելով կարծիքները, թե իշխանությունը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտ է «բերում»՝ «կեղծ ընդդիմություն» ձեւավորելու նպատակով, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Եթե մի բան ակնկալում են տասնյակ հազարավոր մարդիկ, ուրեմն այդտեղ արհեստականության մասին խոսելը ճիշտ չէ եւ կոռեկտ չէ»:

Aravot.am