Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ մամուլի խոսնակ Արթուր Ղահրամանյանը: «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն օրերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, և այո՛, մենք կարծում ենք, որ պարոն Ծառուկյանի շուրջ ստեղծվող կոնսոլիդացիան միակ ուժն է, որ երկրում կարող է իրական փոփոխություններ իրակացնել: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է միանալ այդ դաշինքին»,- ասաց Արթուր Ղահրամանյանը:
Armenpress.am