Վերաբացվել է Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրը

Ծաղկաձորի գողտրիկ բնության գրկում ամիսներ շարունակ ընթացող վերակառուցման և նորոգման աշխատանքներից հետո կրկին վերաբացվել է ՙՄուլտի Ռեսթ՚ հյուրանոցային համալիրը: Գերշքեղ և ժամանակակից կառույցը ներկայանում է միանգամայն նոր տեսքով ու բարձրակարգ ծառայությունների բազմազան ընտրանիով: Հյուրանոցային համալիրի վերաբացմանը ներկա են եղել Ծառուկյան ընտանիքի անդամները՝ ՙ Մուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: