«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու անգլիացի գործընկերների հետ համատեղ հսկայական ներդրումների արդյունքում այսօր արդեն իրականություն է դառնում «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կենսագործումը:
Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ արտասահմանցի գործարարները տեսել են հուսալի գործընկերոջ: Գիտեն, որ ներդրումներ կատարելով իրենց համար օտար հողում, կա մեկը, որը պատասխանատվությամբ է վերաբերվում յուրաքանչյուր նմանօրինակ գործակցության, որը Հայաստան կբերի նորանոր ներդրումներ՝ նորանոր աշխատատեղերով: Դարեն Քինը անթաքույց հիացմունքով է խոսում «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ գործակցության մասին:
Բացման պատիվը վերապահված է համալիրի համասեփականատեր Դարեն Քինին և Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվերին: