«Մենք չենք արտադրում մեքենաներ, մենք ապրում ենք դրանցով»: Ահա այս կարգախոսով առաջնորդվելով արդեն շուրջ մեկուկես դար մեքենաշինության առաջատար Opel ընկերության ապրանքատեսականին հասանելի է արդեն հայ մեքենասերներին:
“Մուլտի Մոթորս” ՍՊԸ-ի նախաձեռնությամբ Հայաստանում բացվեց Opel-ի պաշտոնական ներկայացուցչությունը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ ազդարարեցին ներկայացուցչության բացման մասին:
Հայ սպառողներն այսուհետ կարող են ձեռք բերել ավտոմեքենաներ, որոնք ներկայացված են Opel-ի ողջ մոդելային շարքում: Նորաբաց սրահում ներկայացված են ամենավերջին նմուշները: Դրանցից երկուսը հենց բացման արարողության ժամանակ ցուցադրվեցին հյուրերին եւ արժանացան բարձր գնահատականի:
Ներկայացված մոդելներն աչքի էին ընկնում տեխնիկական կատարյալ նկարագրով ու դիզայնով: Ոլորտի առաջատարներից մեկի՝ Opel-ի սիրահարների համար նախաձեռնության հեղինակները նաեւ յուրօրինակ անակնկալ են նախապատրաստել: Բացման կապակցությամբ հայտարարվեց 10 օր 10% զեղչ բոլոր մեքենաների համար աննախադեպ ակցիան: