Երկօրյա պաշտոնական այցով Երևան էին ժամանել միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, սուսերամարտի օլիմպիական չեմպիոն Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Համաշխարհային սպորտի ղեկավարների այցը հավուր պատշաճի չլուսաբանվեց՝ կապված Հայաստանի ներքաղաքական լարված վիճակի հետ: Հարկ ենք համարում եւս մեկ անգամ անդրադառնալ այցի ընթացքին եւ արդյունքներին:
Ամփոփվել են ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահների Հայաստան այցի արդյունքները
