«Նա մեր երկրում ունի մեծ անելիքներ». Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակ (Տեսանյութ)

«Մեր շարժման վրա ազդեցություն չեմ տեսնում: Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչն անհատ է, մեր երկրում ունի մեծ անելիքներ»,-«Միասնություն» համազգային  շարժման «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով քննարկման ժամանակ այսօր Aravot.am-ի եւ Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: «Երբ նա որոշի, թե համագործակցության ինչ ձեւաչափ է ընտրելու քաղաքական ուժերի հետ, այդ ժամանակ կունենանք քննարկումներ»,-հավելեց Խաչիկ Գալստյանը: Նա նաեւ ասաց, որ չի տիրապետում տեղեկություններին, թե իրենց շարժման միջոցով է ԲՀԿ նախկին առաջնորդը վերադառնալու քաղաքականություն: Մանրամասն՝ տեսանյութում:

Aravot.am