Փաստն այն է , որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո, ոչ մի քաղաքական գործիչ և քաղաքական ուժ չկարողացան լրացնել այն բացը, որն առաջացավ քաղաքական դաշտում:
Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ որպես երկրորդ քաղաքական ուժի միանձյա ղեկավար, և ժամանակն ապացուցեց, որ այդ երկրորդ ուժը ձևավորվել էր և ժողովրդի քվեն էր ստացել հենց պարոն Ծառուկյանի հեղինակության և վարկանիշի շնորհիվ:
Ինչու այլ գործիչներ և ուժեր չկարողացան լրացնել Գագիկ Ծառուկյանի բացը՝ դառնալով Հայաստանի երկրորդ քաղաքական ուժ: Այս հարցադրումը կարող է բազմաթիվ բացատրություններ և պատճառներ ունենալ, բայց իրականությունն այն է , որ հասարակության մի մեծ մաս վստահում էր և հիմա էլ սպասում է հենց Գագիկ Ծառուկյանի տեսակին, ով խոսում է պարզ, հասկանալի, ժողովրդի լեզվով և լսում ժողովրդին, մյուս կողմից՝ առատաձեռն է, կիսում է իր ունեցածը ժողովրդի հետ, և իր հնարավորությունների սահմաններում լուծում ժողովրդին հուզող խնդիրները:
Մեկ խոսքով, Գագիկ Ծառուկյանը ժողովրդական մարդ է, և ժողովուրդն այսօր նման մարդկանց կարիքը զգում է :
Մեծամիտ, եսասեր քաղաքական գործիչը երբեք չի կարող զբաղեցնել ժողովրդական մարդու տեղը, և բանն ամենևին էլ փողի քանակի մեջ չէ:
Ես Հայ եմ
Blog.mediamall.am