ՙՓարավոն՚ հանգստի և ժամանցի համալիրը վերազինվել է համաշխարհային ստանդարտներին համապատախանող ամենավերջին սերնդի գերհզոր ձայնային և լուսային էֆեկտներով: Կատարելագործված տեխնիկայի շնորհիվ համալիրն այսուհետև հնարավորություն է ունենալու մրցակցելու համաշխարհային մասշտաբի կառույցների հետ: Նախաձեռնության հեղինակը ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն է: Վերազինման ամբողջ աշխատանքը կատարել է լուսային սարքավորումների և ժամանցի արդյունաբերության ոլորտում իր մրցակիցը չունեցող իտալական աշխարհահռչակ ՙԿլեյ Պակի՚ ընկերությունը:
«Փարավոն» համալիրը վերազինվել է գերհզոր ձայնային և լուսային էֆեկտներով
