Նախագահ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այցելել է օլիմպիական ավան

Նախագահը ծանոթացել է շինարարության ընթացքին և մոտ 7500 քմ մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին:  Օլիմպիական ավանը կառուցվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Կոմբինատի սեփականատեր Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կոմբինատում, ծանոթացել արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման և վերազինման աշխատանքներին: