Արտոնյալ պայմաններ փոքր ու միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչների համար. ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ այսօր բացվել է ՙԱռինջ Մոլի՚ հարևանությամբ կառուցված նոր բազմապրոֆիլ առևտրի կենտրոնը: Ընդարձակ ու բարեկարգ տարածքում գործելու է 500-ից ավելի տաղավար, որտեղ ներկայացված է լինելու գրեթե ամեն ինչª շինանյութից մինչև տեխնիկա, կենցաղային ու տնտեսական իրերից մինչև սննդամթերք, խմիչքներ ու խաղալիք: ՙՓոքր ու միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու և զարգանալու հնարավորություն՚,-ասել է Գագիկ Ծառուկյանն ու հայտարարել, որ կենտրոնի բոլոր աշխատակիցները 2 տարի ազատված կլինեն տաղավարների վարձավճարից և տնտեսած գումարը հնարավորություն կունենան ուղղելու բիզնեսի ընդլայնմանը:
Բացվել է «Առինջ Մոլ» նոր բազմապրոֆիլ առևտրի կենտրոնը
