Հանդիպում բազկամարտի աշխարհի առաջնության չեմպիոնների հետ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Բուլղարիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում փայլուն հանդես եկած մեր բազկամարտի հավաքականի անդամներին: Հիշեցնենք, որ մեր մարզիկները աննախադեպ արդյունք են գրանցել բազկամարտի աշխարհի առաջնությունում հայրենիք վերադառնալով 4 ոսկե, մեկ  արծաթե և երկու բրոնզե մեդալով: