Նոր ներդրումներ ու աշխատատեղեր. «Եվրոմոթորս» ընկերության շնորհիվ Հայաստանում բացվել է BMW և Mini լեգենդար ապրանքանիշների պաշտոնական ցուցասրահը, որը տարածաշրջանի մասշտաբով ամենախոշորն է: Ընկերությունն իրականացնում է նաև աշխարհահռչակ Royce-Rolls-ի սպասարկումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, BMW գրուպ կոնցեռնի փոխնախագահ Թոմաս Ռինը, «Եվրոմոթորս»-ի համասեփականատեր Ադել Ալմարզուկին, ինչպես նաև գործարաներ Հայաստանից ու արտերկրից: Հանրապետության ղեկավարը նրանց ուղեկցությամբ շրջել է նորաբաց ցուցասրահում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ներկայացված նմուշներին: