Տեղի է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, սերտ կապ պահպանելով կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների հետ , կշարունակեն շրջել մայրաքաղաքում և Հանրապետության մարզերում՝ թիրախավորոված աջակցություն հասցնելով բոլոր կարիքավորներին: Դրան զուգահեռ խմբակցությունը կշարունակի հանդես գալ ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալուն ուղղված օրենսդրական նախաձեռնություններով: