ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը Եռաբլուրում հարգել է Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը

Այսօր Եռաբլուրում էին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը՝ գրեթե ամբողջ կազմով: Նրանք ծաղիկներ են խոնարհել Ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին: Հերոսների շիրիմներին են այցելել նաև շարքային քաղաքացիներ: