Ֆինանսական աջակցություն 100-ավոր անապահով ընտանիքների

Նախաձեռնություն, որը նպատակ ունի աջակցելու սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիներին. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, իր տեսադաշտում պահելով հասարակության խոցելի խմբերին մտահոգող խնդիրները, շարունակում է օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով ընտանիքներին: Երևանի ու մարզերի հարյուրավոր քաղաքացիներ հիմնադրամից հերթական ֆինանսական աջակցությունն են ստացել: