«Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ Մարտունիի և հարակից գյուղերի բնակիչները մեկնեցին Արցախ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ զինվոր որդիներին տեսակցելու հերթը հասավ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք և հարակից գյուղեր: Հայրենիքի սահմաններն աչալրջությամբ հսկող զինվորների ավելի քան 70 ծնող, նաև նրանց հարազատները հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն են ստացել մեկնելու Արցախ: Հիմնադրամը հոգացել է նաև սննդի հարցը, զինվորների համար ծանրոցներ է նախապատրաստել՝ անհրաժեշտ պարագաներով: Ակցիայի պատասխանատուները վստահեցրել են, որ այն շարունակական է լինելու: