Շնորհավորական ուղերձ Վերջին Զանգի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեր կյանքի ամենագեղեցիկ տոներից մեկի՝ Վերջին Զանգի կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ լինել ազնիվ, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:
Թո՛ղ այն լավատեսությունն ու հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքեն՝ մղելով ձեզ նորանոր ձեռքբերումների։