Աջակցություն՝ Սումգայիթի ջարդերը վերապրած ընտանիքներին

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը Ռոզա Ծառուկյանը հանդիպում է Կոտայքի մարզի  Բյուրեղավան քաղաքում բնակվող ջարդերից փրկված ընտանիքների հետ: «Ծառուկյան ընտանիքը  մշտապես Ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում»,-վստահեցրել է նա: Ոճրագործությունը վերապրած բոլոր ընտանիքները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն են ստացել: