Հանդիպում Արմավիրի մարզի բնակիչների հետ

Նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 2-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի մարզ: ԲՀԿ ղեկավարն Արմավիր քաղաքում արժանացել է ջերմ ընդունելության: Այնտեղ կայացած հանրահավաքից առաջ տեղի է ունեցել քայլերթ, որի ժամանակ քաղաքացիները մոտեցել են Գագիկ Ծառուկյանին, նրան դիմել խնդրանքներով և հաջողություն մաղթել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրության ժամանակ: