Բացվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի ֆիրմային սրահը

Երբ միևնույն վայրում ներկայացված են «Արարատի» պատմական մառաններում ծնունդ առած բոլոր խմիչքները. Թումանյան 21 հասցեում բացվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի կոլեկցիոն կոնյակի և գինու առաջին մասնագիտացված ֆիրմային սրահը: Բացմանն, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա է գտնվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նորաբաց ֆիրմային խանութում ներկայացված է կոմբինատի ամբողջ արտադրանքը՝ այդ թվում նաև կոլեկցիոն խմիչքների տեսականին: