Ծառուկյան բարեգործական հիմնադրամը միշտ մնալու է հայ մշակույթի կողքին. Ռոզա Ծառուկյան

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է հիմնադրման 75 ամյակը: Այդ առիթով երեկ կազմակերպվել էր հանդիսավոր երեկո, որին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հոբելյանի կապակցությամբ լույս է տեսել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վերաբերյալ գիրք, որը հովանավորել է բարերար Գագիկ Ծառուկյանը: Կատարելով գրքի գինեձոնը՝ բարերարի մայրը՝ տիկին Ռոզա Ծառուկյանը, հանդիսավոր երեկոյի իր խոսքում Ծառուկյան ընտանիքի անունից շնորհավորել է պարոնյանցիներին և հայտարարել, որ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը միշտ եղել է և մնալու է հայ մշակույթի և թատրոնի կողքին: