Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե

Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե: 
 
Այս պատմական արդյունքը գալիս է վերահաստատելու այն համոզմունքն ու փաստը, որ հայկական սպորտն ամուր հիմքերի վրա է դրված և ապագայում հայ ազգը բազմաթիվ առիթներ է ունենալու՝ հպարտանալու մեր մարզիկներով:
 
Շնորհավորում եմ բոլորիս…