Փարիզում կպարգևատրվեն աշխարհի ամենահայտնի հայերը

Մարտի 19-ին աշխարհասփյուռ անվանի հայերը կմեկտեղվեն Փարիզում՝ նշելու անչափ կարևոր առաքելություն ստանձնած «Ծագումով հայեր» սիրված հաղորդաշարի 15 ամյակը:
Միջոցառումը կկայանա նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո:
Շնորհավորում ենք և երկար տարիների անխափան եթերներ ենք մաղթում հային և հայկականը մեծարող այս հրաշալի նախաձեռնությանն ու հաղորդաշարի ողջ անձնակազմին: